Էրդողան. Թուրքիան թույլ չի տա քրդերին վերահսկել Սիրիայի հյուսիսը26 հոկտեմբերի 2015 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա քրդական խմբերին հսկողություն հաստատել Սիրիայի հյուսիսում: Ելույթ ունենալով Թուրքիայի հարավ-արևելքում` Էրդողանը դատապարտել է սիրիական Թել Աբիադ քաղաքի ընդգրկումը քրդերի ստեղծած ինքնավար քաղաքական կառույցի մեջ: «Նրանք ուզում են ամբողջությամբ զավթել հյուսիսային Սիրիան: Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ հյուսիսային Սիրիան նրանց դավերի զոհը դառնա»,-ասել է թուրք նախագահը, հայտնել է Azadlyg ռադիոկայանը: Մինչդեռ սիրիական Քրդստանի պաշտոնական ներկայացուցչությունը կարող է առաջիկայում բացվել Մոսկվայում: Անկարայում զգուշացրել են, որ դա կվատթարացնի երկու երկրների միջև հարաբերությունները: ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմն անցած շաբաթ հայտարարեց, որ Անկարան մտահոգված է «առանձին պետությունների և սիրիացի քրդերի միջև համագործակցության հնարավորությամբ»: «Մենք քննարկում ենք այդ հարցը ոչ միայն ՌԴ հետ: Եթե աջակցությունը քրդերին շարունակվի, այդ թվում ԱՄՆ կողմից, Թուրքիան անմիջապես կարձագանքի»,-ասել էր նա: Անկարան մտահոգված է քրդերի տարածքային նվաճումներով Սիրիայում, քանի որ ակնկալվում է, որ դա կարող է ուժեղացնել անջատողական տրամադրությունները թուրքաբնակ քրդերի շրջանում: Թել Աբիադը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին: Քրդական «Ժողովրդի պաշտպանության միությունը» հսկողություն է հաստատել քաղաքում «Իսլամական պետության» հետ պայքարում: Անկարան չի վստահում «Ժողովրդի պաշտպանության միությանը» որը սերտ կապեր ունի Թուրքիայում գործող Քրդական աշխատավորական կուսակցության հետ: Քրդական ինքնավարության ղեկավարներն իրենց հերթին մեղադրում են Անկարային Սիրիայում իսլամիստ ծայրահեղականներին աջակցելու մեջ: ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: Իրավիճակի սրումից ի վեր թուրքական բանակն ու ոստիկանությունը 150-ից ավելի զոհ ու մի քանի հարյուր վիրավոր է տվել: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով |