Ցեղասպանությունների մասին կետ՝ Թուրքիայի քրդամետ կուսակցության նախընտարական ծրագրում26 հոկտեմբերի 2015 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ հայազգի Գարո Փայլանը հայտնել է, որ կուսակցության նախընտարական ծրագում ցեղասպանությունների հետ առերեսվելու մասին կետ կա։ Փայլանն ընդգծել է, որ նախընտրական ծրագրում Հայոց ցեղասպանություն արտահայտությունը չի հայտնվել զուտ այն պատճառով, որ կան նաև ասորիների, պոնտացի հույների ցեղասպանությունները։ «Մենք մեր ծրագրում նշում ենք, որ բոլոր ցեղասպանությունների հետ առերեսվելու համար պետք է ստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ և պետությունը պետք է ներողություն խնդրի»,- հավելել է Փայլանը, Pressturk լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայազգի պատգամավորն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ ԺԴԿ-ի կոնգրեսի որոշումը կա, բացի այդ այն ներառված է նաև կուսակցության կանոնադրության մեջ։ Փայլանը հիշեցրել է, որ ԺԴԿ համանախագահ Սելլահաթին Դեմիրթաշը բազմիցս արտահայտել է Հայոց ցեղասպանության մասին իր տեսակետը։ «Իմ կուսակցությունը գիտի, որ Հայոց ցեղասպանություն ասելով քվե չի շահում։ Չնայած դրան առերեսվելը մեր սկզբունքների հիմքում է, և գիտենք, որ առանց առերեսվելու չենք կարողանալու դատապարտել գոյություն ունեցող չար մտածելակերպը»: Հոկտեմբերի 2-ին Անկարայում անցկացված ժողովի ընթացքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը ներկայացրել են ԺԴԿ-ի նախընտրական ծրագիրը, որում նշվում է, թե ընտրվելու դեպքում կուսակցությունը պարտավորվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Յուքսեքդաղի խոսքով՝ կուսակցությունը պատմության ընթացքում տարբեր ազգերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունների ու կոտորածների համար պետության անունից ներողություն խնդրելու համար աշխատանքներ է իրականացնելու: Քուրդ գործիչը նշել է, որ ընտրվելու դեպքում իրենք վերացնելու են Հայաստանի տնտեսական շրջափակումն ու զարգացնելու են տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև առանց նախապայմանների բացելու են հայ-թուրքական սահմանը։ «Հայերի հետ բարեկամության կամուրջներ ենք կառուցելու»,-ասել է նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |