Հզոր երկրաշարժ Աֆղանստանում և Պակիստանում. Տասնյակ զոհեր կան26 հոկտեմբերի 2015 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Ասիայում, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել Պակիստանում և Աֆղանստանում: Ցնցումների մագնիտուդը տարբեր գնահատականնելով տատանվել է 7,5 - 7,7-ի սահմանում: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելիում: Առնվազն 21 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը` վիրավորվել Աֆղանստանում, հայտնել է Associated Press-ը: Աֆղանստանի Թահար գավառում տեղի դպրոցի 12 աշակերտուհի է զոհվել հրմշտոցի պատճառով, որն առաջացել է, երբ երեխաները սկսել են խուճապահար դուրս վազել դպրոցից: Եվս 30 երեխա հոսպիտալացվել է, հայտնում է russian.rt.com-ը: Ստորգետնյա ցնցումները ուժեղ են եղել նաև հարևան Պակիստանում: Այնտեղ զոհերի թիվը վերջին տվյալներով հասնում է 73-ի: Ինչպես հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Աֆղանստանի հյուսիս-արևելքում` Հինդուկուշի լեռնաշղթայի հատվածում, Քաբուլից 256 կմ հեռավորության վրա: Առավել շատ է տուժել Հայբեր-Պախտունխվա գավառը, որի վարչական կենտրոն Փեշավարում մասնակի ավերածություններ կան: Լեռնային շրջաններում սողանքների պատճառով մի շարք ավտոճանապարհներ արգելափակված են, ինչը դժվարացնում է տուժածների տեղափոխումը հիվանդանոցներ, հայտնել է ՌԻԱ Նովոստին: Վերջին շրջանում հզոր երկրաշարժ տեղի ունեցավ նաև Նեպալում, որը մոտ 9000 մարդու կյանք խլեց: Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և մոտակա խիտ բնակեցված արվարձաններում տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավերածություններ կան քաղաքի կենտրոնում, այդ թվում քանդվել է Բհիմսենի աշտարակը: Երկրաշարժի էպիկնետրոնը Կատմանդուից 70 կմ հերավարության վրա` դեպի հյուսիս-արևմուտք է: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: 10 տարի առաջ Քաշմիրում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում մոտ 100 000 մարդ զոհվեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |