9 ամսում արտակարգ դեպքերի թիվն աճել է մոտ 2.800-ով26 հոկտեմբերի 2015 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2015-ի 9 ամսվա ընթացքում գրանցվել է 12. 358 արտակարգ դեպք-պատահար, որից 8.590-ը տեխնածին, 317-ը՝ տարերային, 3451-ը՝ սոցիալ-կենսաբանական, որոնցից զոհվել են 453 մարդ, տուժել՝ 7043-ը: Այս մասին հոկտեմբերի 26-ին կրագրողներին հայտնել է ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: «2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտակարգ դեպքերի թիվն աճել է 2.833-ով, ինչն աննախադեպ է վերջին տարիներին իրականացվող դիտարկումների համաձայն»,- ասե; է Խանգելդյանը՝ նշելով, որ այդ աճը պայմանավորված է բուսածածկ տարածքներում հրդեհների թվաքանակի կտրուկ աճով, գրում է Tert.am-ը: 9 ամսվա ընթացքում գրանցվել է 5.986 հրդեհի բռնկման դեպք, ինչը 2.693-ով ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Որոշակի աճ է գրանցվել ճանապարհատրանսպորտային պատահարների թվում. գրանցվել է 2.488 ՃՏՊ, ինչը 8,7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: ՃՏՊ-երից գրանցվել է 249 զոհ, ինչը 29%-ով ավելի է ցուցանիշից: Թունավորումների դեպքերի թիվը նվազել է 92-ով: 2014-ին հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 12.076 դեպք, որի հետևանքով տուժել է 9.525 մարդ (591-ը զոհվել է, 8 934-ը` վիրավորվել), ժամանակավորապես տարհանվել է 701 մարդ: Գրանցվել է տարերային աղետների 499 դեպք, այդ թվում կարկուտի՝ 44, սողանքի՝ 7, մերկասառույցի՝ 96, անտառային հրդեհի՝ 17, գետերի վարարման՝ 7, փլվածքի՝ 11, քարաթափման՝ 48, երկրաշարժի՝ 78 դեպք: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |