ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին![]() 14 նոյեմբերի 2006 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Սերժ Սմեսովը: Շնորհավորելով դիվանագետին, Հանրապետության նախագահը նրան հաջողություն է մաղթել բարձր առաքելության իրականացման գործում: Կողմերը երկու երկրների հարաբերությունները գնահատելով գերազանց, դրա վառ վկայությունն են համարել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի պետական այցը Հայաստան, Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումն, ինչպես նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` հաջորդ տարի Ֆրանսիա նախատեսվող պաշտոական այցը: Նախագահի խոսքով, երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաեւ տնտեսության, մշակույթի եւ հումանիտար ոլորտներում: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը շատ ավելի բովանդակային է դարձել, Ֆրանսիական խոշոր ընկերությունները ներկայացված են Հայաստանի ենթակառուցվածքներում: Խոսելով Ֆրանսիայում Հայաստանի տարվա մասին, Նախագահն ասել է, որ դրան մեր երկիրը շատ լուրջ է պատրաստվել: «Ես համոզված եմ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացվելիք հինգ հարյուրից ավել միջոցառումները պատշաճ ձեւով կներկայացնեն Հայաստանը, եւ ֆրանսիացիներին հնարավորություն կտան ավելի մոտիկից ծանոթանալ հայ ժողովրդին ու նրա մշակույթային ժառանգությանը»,- ասել է նա: Իր հերթին, դեսպան Սմեսովն անդրադառնալով երկկողմ համագործակցության ծավալուն օրակարգին, ընդգծել է բոլոր ոլորտներում Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցության խորացմանը նպաստելու իր պատրաստակամությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |