ԱՄՆ-ում կկայանա Ցեղասպանությունը որպես բռնագաղթ ներկայացնող «Կորուսյալ թռչունները» ֆիլմի պրեմիերան![]() 26 հոկտեմբերի 2015 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում նկարահանված, սակայն ցեղասպանությունը որպես բռնագաղթ ներկայացնող «Կորուսյալ թռչունները» ֆիլմի պրեմիերան: Ըստ թուրքական Medyatava.net կայքի` ֆիլմը նախատեսվում է ցուցադրվել հոլիվուդյան ARPA միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ: Աղբյուրի հաղորդմամբ` Grauman’s Egyptian թատրոնում ցուցադրվելիք ֆիլմը Հոլիվուդում մեծ հետաքրքրություն է առաջացրել, գրում է Ermenihaber.am-ը: 1915-ի մասին Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի սցենարի հեղինակն ու համառեժիսորներն են հայազգի Արեն Փերդեջին և ազգությամբ թուրք Էլա Ալյամաչը: Գլխավոր դերերում նկարահանվել են ծագումով թուրք Դիլա Ուլուջան և Ահմեթ Ուզը, ինչպես նաև հայ դերասաններ Արտո Արսենյանն ու Հերոս Հակոբյանը: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայոց ցեղասպանության ընթացքում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքը կորցրած երեխաների՝ Մարիամի ու Պետոի՝ որոնումների շուրջ: ![]() Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը 1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով,
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |