Վրաստանն ապաքրեականացրեց մարիխուանայի օգտագործումը26 հոկտեմբերի 2015 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով երկրի քաղաքացիներն այլևս պատասխանատվության չեն ենթարկվի մարիխուանա օգտագործելու համար: Agenda.ge կայքի հաղորդմամբ, դատարանը բեկանել է 65 գրամ մարիխուանա ձեռք բերելու համար դատապարտված Բեկա Ցիկարիշվիլիի գործով վճիռները: 2013 թվականին նա ձերբակալվել էր 70 գրամ մարիխուանա գնելուց հետո: Ցիկարիշվիլիին սպառնում էր 7-14 տարի ազատազրկում՝ նման դատավճիռ է նախատեսվում 50 գրամից ավել մարիխուանա ունենալու համար: Դատարանը որոշել է, որ կանաբիսն օգտագործողներն ու այն վաճառողներն այսուհետ չպիտի նույն կերպ պատժվեն, և սպառողի համար ազատազրկումն անընդունելի դատավճիռ է: Ցիկարիշվիլիի գործը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: Վրաստանում 2013-ից ի վեր մարիխուանայի ապաքրեականացման պահանջով մի քանի բողոքի ցույց է տեղի ունեցել: Հայաստանում գործող օրենսդրությամբ, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը մանր չափերով չի հանգեցնում քրեական պատասխանատվության: Սակայն 0,5 գրամ մարիխուանան համարվում է զգալի, 5-500 գրամը՝ խոշոր, 500 գրամից ավելի մարիխուանան՝ առանձնակի խոշոր չափաբաժին: Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |