Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Կառուցողական մթնոլորտում անցած բանակցությունների ժամանակ շարունակվեցին հոկտեմբերի 6-ին Մոսկվայում եւ հոկտեմբերի 24-ին Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ընթացքում համանախագահների կողմից առաջարկված նոր գաղափարների ու մտքերի առավել մանրամասն քննարկումները:



Բանակցությունների արդյունքում, որոնց ընթացքում փորձ արվեց մոտեցնել կողմերի դիրքորոշումները, համանախագահների կողմից առաջարկվեց քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նպատակահարմարությունը: Այդ նպատակով համանախագահները կժամանեն տարածաշրջան: Երեւան այցելությունը նախատեսվում է նոյեմբերի 21-ին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---