Ռուսաստանի ՊՆ-ն ստուգումներ է սկսում Գյումրիի ռազմակայանում27 հոկտեմբերի 2015 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը ստուգումներ է սկսել Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տեղակայված ՌԴ Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում: «Ստուգման ժամանակ հատկապես կարևորվելու է հերթապահ ստորաբաժանումների, պահակախմբերի ռեզերվային խմբերի և հրշեջ թիմերի պատրաստությունը պրակտիկ գործողություններին` անսպասելի հրահանգների դեպքում»,-ասվում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զինվորականները ոչ միայն կվերլուծեն և կգնահատեն կատարված աշխատանքը նախորդ ժամանակահատվածի համեմատ, այլ նաև կօգնեն հրամանատարներին գործնականում կազմակերպել նրանց աշխատանքը ստորաբաժանումների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռուսական 102-րդ ռազմակայանը, պաշտոնական անվանում՝ Անդրկովկասում ռուսական զորախմբերի 102-րդ ռազմաբազա տեղակայված է Գյումրի քաղաքում: 2010 թ. օգոստոսին ՌԴ-ն և Հայաստանը ստորագրեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը: Ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը կնքված էր 25 տարով և երկարացվեց ևս 49 տարով` մինչև 2044 թ.: Ամրագրվեց նաև, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |