15 27.10.15 - «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Մատենադարանի մոտ 200 արծաթակազմ ձեռագիր է վերականգնվել 27 հոկտեմբերի 2015 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի վերականագնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն 15 տարվա ընթացքում վերականգնել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող մոտ 200 արծաթակազմ ձեռագիր՝ մեծ մասամբ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված: Երևանում հոկտեմբերի 27-ին «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովի բացումից հետո Յաշկեն լրագրողներին ասել է, որ իրենց համար կարևոր էր վերականգնել հայկական ձեռագրերի արծաթե կազմերը: «Շատ հետաքրքիր են այդ կազմերը, նաև հետաքրքիր էր աշխատել դրանց վրա», - ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը: Գերմանացի մասնագետի խոսքով՝ աշխարհի որևէ այլ երկրում նմանատիպ կազմեր չեն հանդիպել: Առհասարակ, ըստ նրա, հայկական ձեռագրերը շատ տարբեր են, հայկական մանրանկարչությունը յուրահատուկ է, Եվրոպայում չգիտեն, որ այդպիսի բան կա: Հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցնում է «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը («Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո)` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գիտաժողովին մասնակցելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի առաջնակարգ կենտրոնների մասնագետներ: Իրականացվելու են մի շարք մշակութային միջոցառումներ: Յաշկեն նշել է, որ 100 ձեռագրի կազմի վերականգնումից հետո իրենք գիրք են հրատարակել գերմաներեն՝ մանրամասն ներկայացնելով ինչպիսին են կազմերը, ինչպես պետք է վերականգնել: Բացի այդ, 15 տարի շարունակ աշխատելով Մատենադարանում, այնտեղ վերականգնման բաժնում ձևավորվել է արծաթե կազմերի վերականգնման բաժին: Հոկտեմբերի 27-ին «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» է պարգևատրել գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեին և Մարգրեթ Յաշկեին՝ Մատենադարանի արծաթակազմ ձեռագերերն անհատույց նորոգելու, մեծարժեք ձեռագրերի միջազգայնացման գործում ունեցած մեծ ավանդի, հայ մշակույթին մատուցած նշանակելի ծառայությունների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |