ԵՄ-ն ուշադրությամբ հետեւելու է Հայաստանում սպասվող ընտրություններին15 նոյեմբերի 2006 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ գործողությունների ծրագրի ստորագրումը բնութագրեց իբրեւ «նոր փուլ»: «Մենք այսօր նոր փուլ ենք սկսում: Մենք ցանկանում ենք մեր արժեքները` մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, փոխադրել այս երկրներ: Մենք լսում ենք նաեւ նրանց ցանկությունները: Բայց մեզ համար կարեւոր է խթանել տարածաշրջանային համագործակցությունը», - հայտարարել է նա «Ազատություն» ռադիոկայանին: Իր հերթին, Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ավելի պարզ բացատրելով, թե ինչ կտա Հայաստանին Եվրամիության հարեւանության գործողությունների ծրագիրը, ասաց. - «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, նախ եւ առաջ, որոշ փող կտրամադրի, բայց այդ փողը պետք է օգտագործվի այս հասարակությունները` Ադրբեջանը եւ Հայաստանը, վերափոխելու համար, դրանք ավելի եվրոպական դարձնելու համար»: Նրա խոսքերով, ԵՄ-ն մեծ ուշադրությամբ է հետեւելու Հայաստանում սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, որոնք կարեւոր քննություն են լինելու Հայաստանի համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |