Բելառուսի ԱԳ նախարար. ԵՏՄ-ում ընդհանուր արժույթի ժամանակը դեռ չի եկել![]() 28 հոկտեմբերի 2015 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համար դեռ վաղ է մտածել միասնական արժույթի մասին: Նման հայտարարություն է արել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: «Ժամանակին Եվրամիությունը չշտապեց միասնական արժույթի ստեղծման հարցում: Լավ կլիներ, որ մենք հաշվի առնեինք և Եվրամիության, և ԽՍՀՄ դասերը: Այս փուլում իմաստ չունի խոսել միասնական արժույթի մասին` սկզբից հարկավոր է հաջողությունների հասնել միասնական տնտեսական տարածքի ստեղծման գործում»,-ասել է նա «Կոմերսանտին» տված հարցազրույցում: Բելառուսի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ եվրասիական ինտեգրման գործընթացը ավելի դանդաղ է ընթանում, քան ցանկալի կլիներ: «Կարելի էր միայն գովասանքի խոսքեր շռայլել և ասել, որ ամեն ինչ հիանալի է և որ եվրասիական ինտեգրումը զարգանում է: Իրոք, գործընթացն առաջ է գնում: Սակայն, ցավոք, մեր տեսակետից, ոչ այնքան արագ և խորը, որքան ցանկալի կլիներ»,-ասել է Մակեյը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի տնտեսության և ֆինանսական քաղաքականության գծով անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմենովը հայտարարեց, որ արժութային միության ստեղծում դեռ չի նշանակում միասնական արժույթի ներմուծում ԵՏՄ երկրներում: Ըստ նրա, թեև Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանն այժմ աշխատում են խորացնել ֆինանսական համակարգերի փոխգործակցությունը, տնտեսական ինտեգրման առկա մակարդակը ցույց է տալիս, որ «օբյեկտիվ տնտեսական նախադրյալներ միասնական ազգային արժույթի ներմուծման համար ԵՏՄ անդամ պետություններում այսօրվա դրությամբ չկան», հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը: Մայիսի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում առաջարկեց աշխատել միասնական արժույթի ստեղծման վրա: «Հնարավոր կլիներ քննարկել հեռանկարում արժութային միության ստեղծման հնարավորությունն ու պայմանները», -ասել է նա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երեք երկրների նախագահների հետ Աստանայում կայացած հանդիպման ժամանակ առաջարկեց անցում կատարել միասնական արժույթի: Նա Կենտրոնական բանկին և կառավարությանը հանձնարարեց մինչև սեպտեմբերի 1-ը որոշել այդ բարեփոխման տնտեսական նպատակահարմարությունը: Դա առիթ տվեց որոշ փորձագետների եզրակացնել, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանը ձգտում է որքան հնարավոր է արագ միասնական արժույթ ներմուծել: Տարբեր ժամկետներ նշվեցին` 1-2-ից մինչև 3-5 տարի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |