ՀՀ-ն 10 կետով բարելավել է Doing Business-ի վարկանիշում ցուցանիշը28 հոկտեմբերի 2015 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին հրապարակվել է «Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում» զեկույցը, որի համաձայն Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները՝ 45-րդ տեղից բարձրանալով 35-րդ տեղը 189 երկրի շարքում։ Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից: 9-րդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում Սինգապուրը։ Առաջատարների 5-յակում են նաև Նոր Զելանդիան, Դանիան, Հարավային Կորեան, Հոնկ Կոնգը։ Բիզնեսի համար ամենավատ պայմաններն են առաջարկում Հարավային Սուդանը, Լիբիան և Էրիթրեան։ Վրաստանը զբաղեցնում է 24-րդ տեղը, Ադրբեջանը՝ 63-րդ, Իրանը՝ 118-րդ, Թուրքիան՝ 55-րդ տեղերը։ Զեկույցի համաձայն տարածաշրջանի 25 երկրից 23-ում արձանագրվել է 58 բարեփոխում: Ըստ ՀԲ երևանյան գրասենյակի՝ Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանյան Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Եվ, իհարկե պետք է նշել, որ նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում: Հայաստանը աշխարհում 26 այլ տնտեսության շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխում: Մասնավորապես բարելավումներ են արձանագրվել հետևյալ ուղղություններով՝ Բարեփոխումները սահմանային առևտրի ուղղությամբ. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում: Բարեփոխումները պայմանագրերի կիրարկման ուղղությամբ. նոր օրենքի համաձայն, որով գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում: Բիզնես սկսելու առումով` Հայաստանը աշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսության շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում: Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է: Ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրացման համար պահանջվող 48 օրվա, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր: Հայաստանը Doing Business-ի 2014-ի ցուցակում 45-րդն էր՝ բարելավելով դիրքը 4 կետով 2013-ի համեմատ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |