ՌԴ ՊՆ-ն հետախուզական նոր անօդաչու սարքեր է փոխանցել Գյումրիի ռուսական ռազմակայանին![]() 28 հոկտեմբերի 2015 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունը Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանին է փոխանցել «Օռլան-10» արդիական ռուսական հետախուզական համալիրներ, հայտնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը: «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերը մի շարք գործառույթներ կկատարեն հետախուզական ստորաբաժանումների համար` մեծ և լոկալ օբեյկտների դիտարկում իրականացնելով բարձր լեռնային տեղանքում, ինչպես նաև ապահովելով ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքները «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչ օրս կիրառվում էին «Նավոդչիկ-2» համակարգերը, որոնք ռազմակայանը ստացել էր 2014-ին: Համակարգի կազմում են «Գրանատ», «Զաստավա» և »Լեեր» անօդաչու թռչող սարքերը: Ռուսական 102-րդ ռազմակայանը, պաշտոնական անվանում՝ Անդրկովկասում ռուսական զորախմբերի 102-րդ ռազմաբազա, տեղակայված է Գյումրի քաղաքում: 2010 թ. օգոստոսին ՌԴ-ն և Հայաստանը ստորագրեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը: Ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը կնքված էր 25 տարով և երկարացվեց ևս 49 տարով` մինչև 2044 թ.: Ամրագրվեց նաև, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |