Իսրայելը մտադիր է 2 տարում «առևտրի ազատ գոտու մասին համաձայնագիր կնքել ԵՏՄ հետ»![]() 28 հոկտեմբերի 2015 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը հուսով է, որ 2016-ի սկզբին կսկսվեն ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտու մասին բանակցությունները և մոտավորապես 2 տարում հնարավոր կլինի համաձայնագիր կնքել: Այդ մասին հայտնել է Իսրայելի կառավարության անդամ, ռուս-իսրայելյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Զեև Էլկինը: Իսրայելի հետ այդ հարցի շուրջ բանակցություններ սկսելու մասին որոշումն ԵՏՄ անդամ 5 երկրների` ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի, ղեկավարներն ընդունել են Ղազախստանում տեղի ունեցած գագաթնաժողովում: «Մենք առաջարկում ենք ռուսական կողմին բանակցություններ սկսել արդեն տարեսկզբին և 2016-ի ընթացքում ավարտել բանակցությունների առնվազն 2 փուլը: Բարդ է նախապես կանխատեսել համաձայնության ճշգրիտ ամսաթիվը, դա կախված է նրանից, թե որքան բարդ կլինեն հարցերը: Որպես կանոն, նորմալ տեմպով աշխատելու դեպքում, 2-2,5 տարում հնարավոր կլինի մոտենալ նման համաձայնագրի կնքմանը»,-ասել է Էլկինը` պատասխանելով ռուսական լրատվական գործակալությունների հարցերին: «Մենք մեր հերթին կանենք ամեն ինչ, որպեսզի դա որքան հնարավոր է արագ լինի: Մենք կարծում ենք, որ դա մեծ ներուժ ունի Իսրայելի տնտեսության և ԵՏՄ անդամ երկրների համար: Կարծում եմ, որ ձգձգելու պատճառ չկա»,-հավելել է նա: Բանակցություններ սկսելու մասին որոշումը կայացվել է փորձագետների երկարատև աշխատանքի հիման վրա, որոնք եզրակացություն են ներկայացրել առևտրի ազատ գոտու ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ: Իսրայելի համար արդյունքը կլինի ապրանքաշրջանառության աճը ԵՏՄ երկրների հետ 6-8 տոկոսով: Ռուսաստանի համար աճն այնքան մեծ չի լինի` մոտ 10 տոկոս, սակայն մասնագետները հուսով են, որ ինտեգրումը նոր որակ կապահովի Իսրայելի հետ հարաբերություններում` ակտիվացնելով ներդրումներն ու տեխնոլոգիաների ներմուծումը: Էլկինը, որը համատեղում է Իսրայելի ներգաղթի և հայրենադարձների ադապտացիայի նախարարի պաշտոնը Երուսաղեմի գծով նախարարի պաշտոնի հետ, հոկտեմբերի 28-ին կմասնակցի միջակառավարական հանձնաժողովի ամենամյա նիստին, որն այս անգամ անցնում է Մոսկվայում: «Հոկտեմբերի 28-ին ես կհանդիպեմ հանձնաժողովի ռուս համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ, որից հետո տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստը, կստորագրվեն համապատասխան համաձայնագրերն ու արձանագրությունները, որոնք պատրաստ կլինեն»,-հայտնել է նա, գրում է «Փրայմը»: Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: 2015-ի օգոստոսին միությանը միացավ նաև Ղրղզստանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |