ԱԳՆ խոսնակ. Եգիպտոսում ձերբակալված ԻՊ ահաբեկիչների մեջ ՀՀ քաղաքացի չկա![]() 28 հոկտեմբերի 2015 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին ՌԻԱ Նովոստին տեղեկություն է հրապարակել, որ Եգիպտոսի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի անդամների, որոնք պատրաստվում էին ահաբեկչություն կազմակերպել Եգիպտոսի զբոսաշրջային գոտիներում: Կայքը գրել էր նաև, որ ձերբակալված ահաբեկիչների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան: Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը ի պատասխան՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ մայրաքաղաքում ձերբակալված ահաբեկիչների մեջ ՀՀ քաղաքացի չկա, հոկտեմբերի 28-ին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում: Իրաքի և Սիրիայի տարածքի մի մասը զավթած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |