Կռիլով. Ադրբեջանը կարող է միանալ ԵՏՄ-ին միայն Հայաստանի համաձայնության դեպքում![]() 28 հոկտեմբերի 2015 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը սերտ տնտեսական կապեր ունի ԵՏՄ անդամ երկրների մեծ մասի հետ, սակայն կարող է անդամակցել Եվրասիական միությանը միայն Հայաստանի համաձայնության դեպքում: Այս մասին հայտարարել է Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը EADaily-ին տված հարցազրույցում` անդրադառնալով ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարներին, որի մասին խոսակցությունները վերջին շրջանում ակտիվացել են: Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ հնարավոր են համարում Ադրբեջանի անդամակցումը ԵՏՄ-ին: Հոկտեմբերի 26-ին հերթական անգամ այդ մասին հայտարարեց Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար Սևինջ Հասանովան: «Մենք հնարավոր ենք համարում մասնակցությունն այն միություններին, որոնք շահավետ են Ադրբեջանի համար: Դրա համար պետք է վերլուծել նման կազմակերպություններին անդամակցելու բոլոր առավելություններն ու թերությունները»,-ասել է նա: Ավելի վաղ նման հայտարարություն էր արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Փորձագետը հիշեցրել է, որ բոլոր որոշումները ԵՏՄ-ում կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Անդամակցության համար հարկավոր է ստանալ ԵՏՄ անդամ բոլոր պետությունների համաձայնությունը: Ակնհայտ է, որ անիրատեսական է ակնկալել, որ ՀՀ-ն կտա իր համաձայնությունը մինչև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը: «Ուստի առաջիկայում ԵՏՄ-ին անդամակցելու հավանականության մասին Բաքվի բոլոր հայտարարությունները բացառապես դեկլարատիվ բնույթ են կրելու`առանց իրականացվելու շանսերի»,-ասել է նա: «Ադրբեջանը կարող է միանալ ԵՏՄ-ին միայն 2 դեպքում. եթե Հայաստանը տա իր համաձայնությունը, կամ եթե Հայաստանն ինքն այս կամ այն պատճառով որոշի դուրս գալ այդ ինտեգրացիոն միավորումից: Ակնհայտ է, որ և մեկը, և մյուսը հնարավոր է միայն տեսականորեն: Առնվազն, տեսանելի ապագայում»,-հավելել է փորձագետը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Միությանն անդամակցում են նաև ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում: Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Լատինական Ամերիկայի երկրների հետ: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ «Հայաստանը, որպես ԵՏՄ լիիրավ անդամ, մասնակցում է միության բոլոր գործընթացներին», մեկնաբանելով հայկական կողմի մասնակցությունը ԵՏՄ-ում նոր անդամ ներգրավելու բանակցություններին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |