Մոտ $113 մլն-ի վարկ՝ ՀՀ-ում քաղաքային կայուն զարգացմանը

Մոտ $113 մլն-ի վարկ՝ ՀՀ-ում  քաղաքային կայուն զարգացմանը

PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին $112 մլն 970 հազարի չափով վարկ կտրամադրի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակում: Վարկային համաձայնագրին հավանություն տալու վերաբերյալ որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում:

Վարկի մարման ժամկետն է 22 տարի, որից արտոնյալը` 15 տարի:

«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» նպատակն է Հայաստանի քաղաքներում բարելավել քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից` քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի, կառույցի, ծրագրի իրականացման բաղադրիչներ:

«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է հոկտեմբերի 13-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---