Թուրքիան սպառնացել է հարվածել Սիրիայում քրդական ուժերին29 հոկտեմբերի 2015 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան «անհրաժեշտ ամեն ինչ» կանի կանխելու համար սիրիացի քրդերի ինքնավարության ստեղծումը Թել Աբիադ սահմանամերձ քաղաքում, որոնց սատարում է ԱՄՆ-ն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ նրա, այդ միջոցները կարող են ներառել նաև ռազմական գործողություններ, հայտնել է Reuters գործակալությունը: «Թուրքիային հարկավոր չէ որևէ մեկի թույլտվությունը, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,-ասել է Էրդողանը` արևմտյան երկրների աջակցությունը քրդերին հավասար համարելով ահաբեկիչներին սատարելուն: Նա նաև էթնիկ զտումների մեջ է մեղադրել քրդերին: Անկարան կարծում է, որ սիրիացի քրդերի հայտարարությունը, որոնց ղեկավարում է «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD), սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգության համար: Թուրքիան Սիրիայում մասնակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչդեռ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 18-ին Թուրքիա այցելության ժամանակ հայտարարել էր, որ քրդական խնդրի լուծումը Թուրքիայի համար պետք է առաջնային դառնա նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Անկարան մտահոգված է քրդերի տարածքային նվաճումներով Սիրիայում, քանի որ ակնկալվում է, որ դա կարող է ուժեղացնել անջատողական տրամադրությունները թուրքաբնակ քրդերի շրջանում: Քրդական ինքնավարության ղեկավարներն իրենց հերթին մեղադրում են Անկարային Սիրիայում իսլամիստ ծայրահեղականներին աջակցելու մեջ: ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: Իրավիճակի սրումից ի վեր թուրքական բանակն ու ոստիկանությունը 150-ից ավելի զոհ ու մի քանի հարյուր վիրավոր է տվել: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին: Photo: Radikal Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |