Վեսթմինսթրյան աբբայությունում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 29 հոկտեմբերի 2015 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին կայացել է Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն: Դրան մասնակցել է աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Դրան ներկա է եղել նաև Ուելսի արքայազն Չարլզը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության մարտիրոսների հիշատակությունն ու նրանց հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաև որպես հրավեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին` միանալու արդարության հաստատման համար աղոթքին և իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության` ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար: Արարողության ժամանակ հոգևոր երգերը կատարել է Լոնդոնի Սբ Եղիշե հայկական եկեղեցու երգչախումբը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք կարևոր կրոնական միջոցառումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, ապրիլի 12-ին Հռոմի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ մատուցեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` հայերի կոտորածն անվանելով «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարեց, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը: Գագաթնակետը եղավ Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի սրբադասումը Հայ Առաքելական եկեղեցու կողմից, այդ արարողությանը մասնակցեցին 38 եկեղեցու, եկեղեցական և էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ապրիլի 24-ին աշխարհի հարյուրավոր եկեղեցիների զանգերը ղողանջեցին 100 անգամ` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |