ՀՀ 1000 խոշոր հարկատուի 2015-ին պետբյուջե վճարած հարկերն ավելացել են 11.2 մլրդ դրամով

ՀՀ 1000 խոշոր հարկատուի   2015-ին  պետբյուջե վճարած հարկերն ավելացել են 11.2 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսների առաջին 1000 հարկատուի ցանկը։

1000 խոշոր հարկատուն 2015-ի հունվար-սեպտեմբերին ավելացրել են պետբյուջե վճարած հարկերը 11.2 մլրդ դրամով: 9 ամսում վճարվել է 515.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 2014-ի նույն ժամանակահատվածի 504.2 միլիարդի փոխարեն։

ՀՀ-ում ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը հունվար- սեպտեմբեր ամիսներում պետբյուջե է վճարել մոտ 31 մլրդ դրամի հարկ։

Երկրորդ խոշոր հարկատուն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որն 2015-ի 9 ամսում պետբյուջե է վճարել մոտ 19 մլրդ դրամ:

Երրորդ տեղում Որոտանի ՀԷԿ-ն է (16,7 մլրդ դրամ), չորրորդ տեղում է «Ղ-Տելեկոմը» (13,7 մլրդ դրամ), 5-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (13,7 մլրդ դրամ):

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաև «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել մոտ 11,95 մլրդ դրամի հարկ, Արմենիա տելեֆոն կոմպանին՝ «ԱրմենՏելը» ՝ 11 ,8 մլրդ դրամով, «Գրանտ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը՝ մոտ 10 մլրդ դրամով, «Ֆլեշ» ընկերությունը՝ մոտ 9.3 մլրդ դրամով, «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ մոտ 11,95 մլրդ դրամի հարկով և «CPS» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել մոտ 6,8 մլրդ դրամի հարկ:

2014-ի համեմատությամբ 2015-ի խոշոր հարկատուների առաջին տասնյակը գրեթե չի փոփոխվել. 2015-ի 9 մասվա տվյալներով առաջին տասնյակ չի ներառվել Երևանի կոնյակի գործարանը, որը 2014-ի 9 ամսում 10-րդ տեղում էր՝ վճարելով մոտ 7 մլրդ դրամի հարկ: 2015-ի 9 ամսում գործարանը 22-րդ տեղում է՝ 3.4 մլրդ դրամի հարկով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---