Մինչ 2007 թ. ապրիլի 24-ը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ցեղասպանության մասին օրինագիծը16 նոյեմբերի 2006 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի գլխավոր թեկնածուներից մեկը, որին պաշտպանել է Ամերիկայի հայ համայնքը, եղել էՆյու-Ջերսիի թեկնածու Ռոբերտ Մենենդեսը: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, հենց սենատոր Մենենդեսին են հայերը պարտավոր, որ Սենատը սառեցրել է Հայաստանում նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի նշանակման գործընթացը: «Նյու-Ջերսիի ընտրությունների ժամանակ հայ համայնքն իր ագիտատորներին ուներ բոլոր տեղամասերում, ովքեր կոչ էին անում ընտրողներին ընտրել հենց այդ թեկնածուին: Մենք նաեւ հուսով ենք, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի փոփոխությունից հետո, նոր դեսպանի հարցը նորից կհայտնվի Կոնգրեսի օրակարգում եւ դա այլ թեկնածու կլինի»,- նշել է Մանոյանը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանությունը հերքող դեսպանը չի կարող ճիշտ եւ համապատասխան մակարդակի վրա ներկայացնել Հայաստանում ԱՄՆ շահերը: Մանոյանի խոսքերով, Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Նենսի Պելոսին արդեն հայտարարել է, որ մինչեւ 2007 թվականի ապրիլի 24-ը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում կընդգրկվի Ցեղասպանության մասին օրինագիծը: «Այդ տեսանկյունից, Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կարելի է մեծ քայլ համարել առաջ, քանի որ հենց հանրապետականները` Դենիս Խաստերի գլխավորությամբ, կանգնեցրել են այդ բանաձեւի ընդունումը»,- ընդգծել է նա: Նշենք, որ Նյու-Ջերսի նահանգի բնակչությունը մեծ մասամբ կազմված է Մերձավոր Արեւելքի, Իրանի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի, մասնավորապես Չինաստանի եւ Թաիլանդի ծագում ունեցող բնակչությունից: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |