ՀՕՊ միասնական համակարգ, գազ և տնտեսական զարգացում. ԱՊՀ անդամները մոտ 40 փաստաթուղթ են ստորագրել![]() 30 հոկտեմբերի 2015 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Համագործակցության կառավարությունների ղեկավարների նիստում մոտ 40 փաստաթուղթ է ստորագրվել: Փաստաթղթերի մի մասը վերաբերվում է ՀՕՊ համակարգին, ինչպես նաև առևտրատնտեսական գործակցությանը, հումանիտար կապերին, ֆինանսական և սոցիալ-տնտեսական ոլորտին, փոխգործակցությանը իրավապահ ոլորտում: Մասնավորապես, ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են 2011 թ. հոկտեմբերի 18-ին ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրով նախատեսված քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր: Փաստաթուղթ է ստորագրվել նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում փոխգործակցության, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման և զարգացման ֆինանսական ասպեկտների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նիստի ավարտին նաև հաստատվել է ԱՊՀ անդամ պետություններում միջազգային էլեկտրակապի ծառայությունների տրամադրման ժամանակ միջօպերատորային փոխհաշվարկների իրականացման պայմանների մասին համաձայնագիրը: Բացի այդ, ընդունվել է մինչև 2020 թ. տրանսպորտային միջոցների համար որպես շարժիչային վառելիք բնական գազի օգտագործման զարգացման ու խթանմանն ուղղված համալիր միջոցների նախագիծը: ԱՊՀ պետությունները նաև սկսել են նախապատրաստվել Համագործակցության ստեղծման 25-ամյա տարեդարձին, որը նշվելու է 2016-ին: Ուստի որոշում է կայացվել միջոցառումների ծրագրի մասին: Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների ընդլայնված կազմով խորհրդի նիստը: ՀՀ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում եմ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԱՊՀ երկրների վարչապետները հանդիպման արդյունքներով ստորագրել են փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել մայիսին Ղրղզստանում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |