Ցրտահարության վտանգ կա. ԳՆ-ն հորդորում է ավարտել բերքահավաքը

Ցրտահարության վտանգ կա. ԳՆ-ն հորդորում է ավարտել բերքահավաքը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում կանխատեսվում է ջերմաստիճանի անկում՝ չի բացառվում նաև ցրտահարության վտանգը, իսկ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպասվում է 0-ից -3 աստիճան ցուրտ՝ համաձայն Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության: Հանրապետության բարձրադիր գոտում կգրանցվեն ավելի ցածր ջերմաստիճաններ:

Նկատի ունենալով, որ հոկտեմբերի 31-ից կդիտվի տեղումների դադար` գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ավարտել բաց բնահողում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը:

Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` թաց ձյուն, 2-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, 4-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---