Խիզախության համար մրցանակ՝ Ադրբեջանում ազատազրկված իրավապաշտպան Լեյլա Յունուսին![]() 30 հոկտեմբերի 2015 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնի Oxi Day հիմնադրամն ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին է շնորհել Battle of Crete Award մրցանակը՝ 2015-ին ազատության ու ժողովրդավարության համար մղած խիզախ պայքարի համար: «Մենք հավատում ենք, որ Դուք, ինչպես 2012-ին հաղթող Աուն Սան Սու Ջին, իրական խիզախության օրինակ եք։ Մենք հույս ունենք, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը Ձեր և Ձեր ամուսնու Արիֆ Յունուսի անօրինական ձերբակալության հանդեպ այդ ամենին վերջ կդնի», -ասված է Հիմնադրամի հայտարարության մեջ, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը: Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով: Յունուսին այս մրցանակին ներկայացրել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ղեկավար Կարլ Գերշմանը: Մրցանակը հանձնվել է Յունուսների դստերը՝ Դինարա Յունուսին։ Ադրբեջանցի իրավապաշտպանների դատավճիռը չափազանց անհանգստացրել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին: «Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին», - ասել է Շուլցը: Ավելի վաղ Յունուսների դատավճիռն իր հայտարարության մեջ խիստ քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: Ըստ Պետքարտուղարության՝ Մեղադրանքը բացառապես կապ ունի նրանց իրավապաշտպան գործունեության և տարածաշրջանում լարվածության թուլացման ու վստահության կամուրջներ կառուցելու վերաբերյալ խաղաղարար ծրագրերին նրանց մասնակցության հետ Կառույցը նաև անհանգտացած է դատական գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումներով, և հատկապես՝ իրավապաշտպանների առողջությամբ: Մեծ Բրիտանիայի՝ եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը ևս խոր մտահոգություն է հայտնել Յունուսների դատավարության առնչությամբ։ Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Կարդացեք նաև՝ Յունուսների գործով վերաքննիչ դատը հետաձգվել է. FIDH-ի դիտորդները կոչ են արել չեղարկել վճիռը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |