ԵՄ. Միությանն անդամակցելու համար «Թուրքիան պետք է երաշխավորի խոսքի ազատությունը»![]() 30 հոկտեմբերի 2015 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը առաջնային է համարում ԶԼՄ-ների ազատության և իրավունքի գերակայության քննարկումը Թուրքիայի իշխանությունների հետ բանակցություններում, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Ռեյը: «Մենք ուշադիր հետևում ենք Թուրքիայում իրադարձությունների զարգացմանը: Մենք ցանկանում ենք հիշեցնել օրենքի գերակայության և մամուլի ազատության կարևորության մասին: Մենք բազմիցս ենք կոչ արել անվտանգ և ազատ պայմաններ ապահովել լրագրողների աշխատանքի համար, քանի որ դա է ժողովրդավարական հասարակության հիմքը»,-ասել է Ռեյը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, Թուրքիան, ինչպես յուրաքանչյուր այլ երկիր, որը բանակցում է ԵՄ-ին անդամակցելու մասին, «պետք է երաշխավորի մարդու իրավունքների պահպանումը, ներառյալ խոսքի ազատությունը»: «Մենք կշարունակենք քննարկել այս հարցը թուրքական իշխանությունների հետ որպես առաջնային»,-ասել է Ռեյը: Հոկտեմբերի 28-ին Եվրամիությունն իր մտահոգությունը հայտնեց թուրքական Koza-Ipek հոլդինքի հեռուստաալիքների վրա հարձակումների առնչությամբ և կոչ արեց Թուրքիայի իշխանություններին պահպանել խոսքի ազատությունը: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի ոստիկանությունը գրոհել է Koza-Ipek հոլդինքի 2 հեռուստաալիքի գրասենյակները` ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ պայքարի շրջանակում: Վերջինս նաև համարվում է նախագահ Էրդողանի գլխավոր հակառակորդը: Թուրքիայի իշխանությունները ստանձնել են հոլդինգի 22 ընկերությունների կառավարումը: Հոկտեմբերի 10-ին Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի առաջատար անգլալեզու Today's Zaman թերթի գլխավոր խմբագիրը Բյուլենթ Քենեշը: Նրան մեղադրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա համախոհներին Twitter-ում վիրավորելու համար: Ավելի վաղ Sözcü daily պարբերականի 2 լրագրող մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 1 տարվա ազատազրկման Էրդողանին և նրա կուսակիցներն վիրավորելու համար: 2014-ին հարյուրավոր մարդիկ, հիմնականում «հայտնի մտավորականներ, լրագրողներ ու քաղաքացիներ», կանգնել en դատարանի առջև Թուրքիայի ՔՕ 299 հոդվածով, որը հաճախ է օգտագործվում նախագահին վիրավորելու համար մեղադրանք ներկայացնելիս: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |