ANCA. Պարագվայի կողմից Ցեղասպանության ճանաչումը քաջություն է![]() 30 հոկտեմբերի 2015 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Պարագվայի խորհրդարանի կողմից հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանության փաստը միաձայն ճանաչելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է այն մարդկանց քաջությունը, ջանքերն ու նվիրումը, որոնց շնորհիվ պատմական ճշմարտությունը հաղթեց մերժողական ճնշումներին: «Պարագվայը կամավոր սկզբունքով միացավ հանուն արդարության, ճշմարտության և հիշողության մղվող միջազգային պայքարին և վեր է բարձրացում ժամանակակից ու աջակցող Հարավային Ամերիկայի դրոշները»,-նշվում է հայտարարության մեջ, գրում է Panorama.am-ը: Նշվում է նաև, որ Պարագվայը իր եղբայրական պետություններ Ուրուգվայի, Չիլիի, Բրազիլիայի, Արգենտինայի, Բոլիվիայի և Վենեսուելայի հետ միասին մեծ ներդրում են ունեցել պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը»: Հարավամերիկյան երկրներից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Վենեսուելան, Արգենտինան, Ուրուգվայը, ինչպես նաև աշխարհամասի այլ երկրների բազմաթիվ քաղաքներ և նահանգներ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |