ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ23 նոյեմբերի 2002 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության զարգացման շրջանակներում նախատեսվում է համատեղ զորավարժությունների անցկացում եւ այլ շփումների ընդլայնում: Սակայն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ուղղակիորեն չի կապվում Հայաստանի անվտանգության ապահովման հետ, ընդգծել է նախագահը: Այդ համագործակցությունը ավելի շուտ միջնորդավորված բնույթ է կրում, սակայն բավականին հզոր է, քանզի ՆԱՏՕ-ն Եվրոպայում ամենահզոր կառույցն է` անվտանգության խնդիրների կարգավորման առումով, ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա կարծիքով, Դաշինքի հետ հարաբերությունները, անկասկած, անդրադառնում են Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության խնդիրների վրա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |