Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը Հայաստանից «Օսկար»-ի կներկայացվի![]() ![]() PanARMENIAN.Net - 1988-ի Սպիտակի ողբերգության մասին ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմըՀայաստանից «Օսկար»-ի կներկայացվի: Սարիկ Անդրեասյանը պատմել է, որ ֆիլմով հուսով է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, այլև հիշեցնել ժողովրդների բարեկամության մասին, գրում է Metro-ն: Երկրաշարժը վերջին իրադարձությունն էր, որը միավորեց ոչ միայն ԽՍՀՄ, այլև ամբողջ աշխարհի ժողովրդներին: «Ինձ միշտ հետաքրքրել է այս պատմությունը, քանի որ այստեղ քաղաքականություն չկա: Այն ժամանակ մարդիկ օգնության եկան ոչ միայն Միության տարբեր մասերից, այլև այլ երկրներից` ԳԴՀ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Ամերիկայից: Մեր ֆիլմում իրական պատմություն կա, թե ինչպես է կռունկավարը Ռոստովից իր տեխնիկայով գալիս փլատակները մաքրելու: Չեմ կարող պատկերացնել, որ այսօր ինչ-որ մեկը կարող է այդպես վարվել»,- ասել է Անդրեասյանը: Թիմից շատերը, ինչպես նաև ինքը՝ ռեժիսորը, հիշում են այդ օրը: «Մեր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանն ինքն անձամբ է երկրաշարժի երկրորդ օրը մեկնել Լենինական՝ փլատակները մաքրելու: Ես ընդամենը 4 տարեկան էի, Երևանում մանկապարտեզում էի, բայց հիշում եմ, ինչպես էին ճոճվում պատերը, զրնգում ապակեղենը, ճոճվում ջահերը: Դաստիարակներն ու երեխաները դուրս վազեցին: Ոմանք խուճապահար ընկան, մյուսները քերծվածքներ ստացան»,- ասել է Անդրեասյանը: Սկզբից ֆիլմը մտադիր էին նկարահանել Հայաստանում, հետո հասկացան, որ ավերման տեսարաններն ավելի լավ է Մոսկվայում նկարահանել, իսկ Գյումրիում` խաղաղ կյանքի պատկերները: Անդրեասյանը բացատրել է դա նրանով, որ յուրաքանչյուր գյումրեցու համար այդ հիշողությունները ցավոտ են, բոլորը հիշում են այդ ողբերգությունը, բոլորն էլ հարազատ են կորցրել: «Երբ խոսում ես այդ մասին, մարդկանց աչքերը լցվում են: Բոլորն աշխատում են մոռանալ այդ դաժան իրադարձությունները: Եվ պարզ դարձավ, որ եթե քաղաքում այդպիսի դեկորացիա կառուցենք, դա մեծ սթրես կլինի մարդկանց համար»,- ասել է նա: Մոսկվայի արվարձանում ֆիլմի նկարահանումների համար երկրաշարժից ավերված քաղաքի դեկորացիաներ են ստեղծվել: Բեմադրող նկարիչ Դավիթ Դաթունաշվիլին, օգտվելով վավերագրերից, ստեղծել է ավերված Լենինականի 50 քմ դեկորացիաներ` փողոցներ և քանդված տներ: «Դեկորացիաների ստեղծմանը մասնացել է ավելի քան 50 մարդ: Միայն աղբից հարթակը մաքրելու համար մոտ 1 ամիս պահանջվեց: Ծանր էր և ֆիզիկապես, և հոգեպես»,- ասել է Դաթունաշվիլիլն: Նա նաև խոստովանել է, որ թեև վաղուց է աշխատում, առաջին անգամ է նման ծավալի նկարահանումների մասնակցում: Պրոդյուսերները մտադիր են ֆիլմը ներկայացնել «Օսկարի» Հայաստանից: Եթե Հայաստանը տա իր համաձայնությունը, դա կլինի «Օսկարի» երրորդ նոմինացիան Հայաստանից: 2001 թ. հայ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմը ներկայացվել էր «Օսկարի» Հայաստանից: 2012-ին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը նույնպես հայտնվեց մրցանակի ներկայացված ֆիլմերի ցանկում, սակայն չանցավ «շորթ-լիսթ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |