9 ամսում մասնավոր դրամական փոխանցումները Հայաստան նվազել են 40%-ով31 հոկտեմբերի 2015 - 14:51 AMT PanARMENIAN.Net - 2015-ի սեպտեմբերին ոչ առևտրային նպատակով Հայաստանի ֆիզիկական անձանց անունով ստացվել է $108.1 մլն 2014-ի սեպտեմբերի $169.7 մլն դիմաց: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2015-ի 9 ամսում ընդհանուր առմամբ Հայաստան է փոխանցվել որպես մասնավոր դրամական փոխանցում $896.8 մլն` 2014-ի նույն ժամանակաշրջանի $1.323 մլրդ դիմաց: Փոխանցումների ծավալի նվազումը կազմել է 40.5.%: Սեպտեմբերին Հայաստան դրամական փոխանցումների 76%-ը կամ $82.2 մլն կատարվել է Ռուսաստանից: 9 ամսում ընդհանուր առմամբ ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել $684.5 մլն նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ` անկումը կազմել է 37.9%: Հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել մոտ $150.3 մլն, Ռուսաստանից փոխանցումների քանակը կազմել է մոտ $534 մլն: ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի կրճատումը կապված է ռուբլու արժեզրկման և 2014-2015-ին տնտեսության մեջ առաջացած խնդիրների հետ: Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման միտումը դիտվում է 2014-ի ամառվանից: 2014-ի ավարտին Ռուսաստանից ՀՀ է փոխանցվել $1.4 մլրդ մասնավոր փոխանցում, անկումը կազմել է մոտ 11%: Ըստ ՀԲ կանխատեսումների, նավթի գործող գների պահպանման դեպքում, Ռուսաստանի ՀՆԱ-ն 2015-ի ավարտին կկրճատվի 3.8%: Լավատեսական սցենարի դեպքում (եթե 1 բարելի գինը հասնի $68) 2015-ին կանխատեսվում է ՀՆԱ անկում 3,1%, իսկ հետո 1,3% աճ 2016-ին և 1,7% աճ 2017-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |