ԺՆԻ. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ուղեկցվել է խախտումներով![]() 31 հոկտեմբերի 2015 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգի վերաբերյալ 2-րդ միջանկյալ զեկույցը: Մշտադիտարկումը ներառում է հոկտեմբերի 10-28-ն ընկած ժամանակահատվածը, երբ իրականացվել է նախընտրական քարոզարշավը, Contact.az-ին հղումով գրում է Panorama.am-ը: Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 1-ին։ Զեկույցում ընդգծվում է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի գործընթացն ուղեկցվել է տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությամբ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների կիրառմամբ, վարչական ռեսուրսների օգտագործմամբ, հավասարության սկզբունքի ոտնահարմամբ: Փաստաթղթի հեղինակները նաև նշել են, որ իրենց թեկնածության գրանցումից հետո շատ կարճ ժամանակահատվածում 479 թեկնածու անհայտ պատճառներով հրաժարվել է ընտրապայքարից։ Դրա հետևանքով ընտրաթերթիկներում ներառվել է 769 թեկնածուի ազգանուն: Համեմատության համար զեկույցում նշվում է, որ 2010-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցումից հետո իրենց թեկնածությունը հանածների թիվը եղել է 41: Հետազոտության հեղինակները մանրամասնում են, որ իրենց թեկնածությունները դրած և կարճ ժամանակում հանած թեկնածուների նպատակն է եղել զբաղեցնել եթերային ժամանակն ու, այդպիսով, նվազագույնի հասցնել ընդդիմադիր թեկնածուների ելույթները: Իսկ երբ որոշվել է ընդհանրապես արգելել նախընտրական քարոզարշավի շրջանակում եթերի տրամադրումը, այդ թեկնածունի կարիքն այլևս վերացել է, ու նրանք զանգվածաբար հանել են իրենց թեկնածությունները: Զեկույցի հեղինակները նաև լուրջ խախտում են համարում այն, որ ընտրական գործընթացից մեկուսացված է եղել Ադրբեջանի` մշտադիտարկում անցկացնող խոշորագույն կազմակերպությունը` Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը, որի ղեկավար Անար Մամեդլին նախագահական ընտրություններից հետո ձերբակալվել է` տնտեսական ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Միևնույն ժամանակ նշվում է միջազգային հեղինակավոր կառույցների` Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ի դիտորդնհերի բացակայությունը։ Հոկտեմբերի 29-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը որոշել է չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ընտրություններին մասնակցելու էր «Մուսավաթի» 25 թեկնածու: Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 1-ին: Լուրջ քաղաքական ընդդիմադիրների բացակայության պայմաններում ակնկալվում է իշխող «Ենի Ադրբեջան » կուսակցության հաղթանակը: Ադրբեջանի իշխանությունները ստեղծում են «անկախ» թեկնածուների քանակի աճի իմիտացիա: Միջազգային կառույցները բավականին խիստ դիրքորոշում ունեն առաջիկա ընտրությունների հարցում: 2015-ի սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Լինքը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների սահմանափակումների պատճառով ԺՀՄԻԳ-ը ստիպված էր հրաժարվել ընտրությունների դիտարկումից: Ավելի վաղ հաստատությունը մտադիր էր 380 դիտորդ գործուղել Ադրբեջան: ԵԱՀԿ ԽՎ-ն նույնպես հրաժարվել է դիտորդական առաքելությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |