Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է

Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է

PanARMENIAN.Net - «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Վերադարձի 8-րդ փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին:Փառատոնի 5 համերգով հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ և ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ:

Նոյեմբերի 2-ին՝ ժ. 19.00-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնի դաշնամուրային երաժշտության երեկո- համերգը: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բելգիաբնակ Լիլիթ Գրիգորյանը հանդես կգա դաշնամուրային երկացանկի ստեղծագործությունների կատարմամբ:

Վերադարձի դասական երաժշտության փառատոնը Հայաստանում անցկացվում է 2008-ից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---