ԵԱՀԿ-ն մտահոգված է Թուրքիայում մամուլի վրա ճնշումերով![]() 31 հոկտեմբերի 2015 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) դիտորդական խմբի մամուլի խոսնակ «Շվեդիայի լիբերալիստական կուսակցության» պատգամավոր Մարգարետա Սեդարֆելտը Թուրքիայում ընտրություններից առաջ հեռուստաալիքների ու թերթերի դեմ սկսված արշավը համարել է խիստ մտահոգիչ: Եվրոպացի պաշտոնյան հայտնել է, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի հանդիպում է ունեցել նաև օրերս պետության կառավարման տակ վերցված Bugün թերթի և Kanaltürk հեռուստաընկերության ղեկավարությունների հետ, գրում է ermenihaber.an-ը: Սեդարֆելտը նշել է, որ իրենք անհանգիստ են առաջիկա օրերին սպասվող հնարավոր զարգացումների և ընդհանրապես Թուրքիայում մամուլի ապագայի համար: «Առաջիկայում ևս շարունակելու եմ հետևել մամուլի բնագավառում Թուրքիայում տեղի ունենալիք զարգացումներին», - ասել է նա: Դատարանի որոշմամբ օրեր առաջ թուրքական ընդդիմադիր Koza İpek լրատվական հոլդինգի ղեկավար կազմը փոխարինվել է իշխանությունների կողմից նշանակված հոգաբարձուներով, որոնք ստանձնել են հոլդինգի կառավարումը: Koza İpek հոլդինգն իր կազմում ներառում է 22 կազմակերպություն, որնց թվում են «Millet» և «Bugün» թերթերը Kanaltürk և Bugün TV հեռուստաալիքները: Վերջինս, օրինակ, ամիսներ առաջ հրապարակել էր նյութեր, որոնք ապացուցում էին Թուրքիայի իշխանության օգնությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Թուրքիայում որևէ բաժնետիրական ընկերության վրա դատարանի կողմից հոգաբարձուներ է նշանակվում այն դեպքում, երբ բաժնետերերի միջև առաջացած անհամաձայնությունների արդյունքում ընկերությունը ենթակա չի լինում հետագա շահագործման կամ այն դեպքում երբ կազմակերպությունը (ղեկավարությունը) կասկածվում է ծանր հանցագործության մեջ: Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Ուրֆա) նահանգի Հալիլիյե շրջանի Աթաթուրք թաղամասի երկհարկանի տներից մեկում հայտնաբերվել են երկու սիրիացի լրագրողների դիեր: Թուրքական Dogruhaber լրատվական կայքի փոխանցմամբ` սպանված սիրիացի լրագրողներ Իբրահիմ Աբդուլքադիրը և Ֆիրաս Համմադն աշխատում էին արաբալեզու Ayn Vatan շաբաթաթերթում: Աղբյուրի համաձայն` լրագրողները սպանվել են պարանոցներին հասցված սուր կտրող-ծակող գործիքի վնասվածքներից: Նշվում է, որ երկու լրագրողներն էլ Սիրիայի Ռաքքա քաղաքի գրանցում ունեին: Լրագրողների սպանության հետ կապված արդեն 7 հոգի բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |