Պարագվայցի սենատոր. Հայոց ցեղասպանության հասցրած վնասը պետք է հատուցվի![]() 2 նոյեմբերի 2015 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Պարագվայցի սենատոր Դեսիրե Մասին, որը երկրի օրենսդիր մարմին էր ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, հայտարարել է, որ ընթացքում ճնշումներ են եղել «ցեղասպանություն» եզրույթի կիրառման պատճառով: Prensa Armenia-ին տված հարցազրույցում Մասին հայտարարել է, որ Պարագվայի Սենատի ընդունած բանաձևը կնպաստի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դիրքերի ամրապնդմանն ու պատմական հիշողության պահպանմանը: «Ցեղասպանություն եզրույցը ոչ միայն ճիշտ է, այն նաև արդար է, արտահայտում է հենց հայ ժողովրդի բնաջնջումն ու ճանաչում այն որպես մարդկության դեմ հանցագրծություն: Դա նշանակում է, որ որոշակի պահի պետք է նաև փոխհատուցում տրվի կատարվածի համար», ասել է նա: Մասին պատմել է նաև, որ երկրի 2 ամենամեծ կուսակցությունները սատարել են Ցեղասպանության փաստի ճանաչմանը: Բուն բանաձևը որպես երաշխավորագիր կծառայի երկրի ԱԳՆ հետագա քայլերի համար: Հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Բանաձևն ընդունվել է միաձայն: Հարավամերիկյան երկրներից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Վենեսուելան, Արգենտինան, Ուրուգվայը, ինչպես նաև աշխարհամասի այլ երկրների բազմաթիվ քաղաքներ և նահանգներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |