Առէկսիմբանկն էլեկտրոնիկայի խանութների ցանցի հետ համատեղ իրականացնում է ամանորյա ակցիա![]() 2 նոյեմբերի 2015 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 10-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «ՎԵԳԱ» էլեկտրոնիկայի խանութների ցանցը համատեղ իրականացնում են «Բումերանգ» ամանորյա ակցիա: Բանկի հետ համագործակցող Unistream, Converse Transfer, MoneyGram, Sigue Money Transfer, Ria Money Transfer, Anelik միջազգային համակարգերի միջոցով փոխանցող կամ ստացող յուրաքանչյուր 5-րդ հաճախորդին տրամադրվելու է «ՎԵԳԱ ԳՐՈՒՊ» խանութների ցանցի զեղչային կուտակային Gold քարտ` առաջին ձեռք բերվող ապրանքի արժեքի 10% զեղչի և 3% կուտակման հնարավորությամբ, որը յուրաքանչյուր գնումից հետո փոխանցվելու է քարտի վրա` ակցիայի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Բացի այդ, քարտն ունի լրացուցիչ 5.000 ՀՀ դրամ գումարի բոնուսային կուտակման հնարավորություն: Առէկսիմբանկի Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովայի խոսքերով` 5.000 դրամ բոնուսը հաճախորդը կարող է օգտագործել առաջին գնումից հետո ցանկացած պահի, օրինակ` երկրորդ անգամ գնում կատարելիս: «Քարտը ստանալու համար հաճախորդը պետք է կատարի հետևյալ պարտադիր պայմանը` առաջին գնումը պետք է իրականացնել մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո քարտն անմիջապես ակտիվանում է և գործում է հետագա բոլոր գնումների դեպքում», - նշեց Ե. Մարկովան: Պլաստիկ քարտերը տրամադրվում են Առէկսիմբանկի բոլոր մասնաճյուղերում: Առէկսիմբանկն իրականացնում է արագ դրամական փոխանցումներ MONEYGRAM , UNISTREAM , ANELIK, INTELEXPRESS, SIGUE MONEY TRANSFER, RIA MONEY TRANSFER և CONVERSE TRANSFER համակարգերի միջոցով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |