ANCA-ի պահանջը՝ հետաքննել Կոնգրեսի անդամների ֆինանսական կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ 2 նոյեմբերի 2015 - 12:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Արդարադատության վարչությանը կոչ է արել հետաքննություն սկսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր կապեր ունեցող ամերիկացիների խմբերի նկատմամբ: Այս մասին ասվում է Հայ դատի մամուլի հաղորդագրությունում: Նշվում է, թե Կոնգրեսի էթիկայի գրասենյակը և Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը պարզել են, որ Կոնգրեսի 9 անդամ և աշխատակազմի ավելի քան 20 անդամ ճանապարհորդոության են մեկնել, որը ֆինանսավորվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Կոնգրեսի էթիկայի գրասենյակի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ այդ այցելությունների մասին անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվել Էթիկայի հանձնաժողով, գրում է Aravot.am-ը: USA Today պարբերականը բացահայտել է, թե Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած թուրքական կազմակերպությունները 2008-ից սկսած ԱՄՆ կոնգրեսականների 200-ից ավել գաղտնի այցելություններ են կազմակերպել Թուրքիա: Նշվում է, որ դրանք $800.000-ից ավել են արժեցել: ԱՄՆ Արդարադատության վարչությանն ուղղված նամակում Հայ դատի հանձնախումբը գրել է. «USA Today-ի և Կոնգրեսի էթիկայի գրասենյակի հետաքննությունների շնորհիվ կատարված բացահայտումները ուշագրավ են: Մենք Արդարադատության վարչությունից պահանջում ենք այս խմբերի նկատմամբ, օրենքի լիարժեք կիրառմամբ, իրականացնել ամբողջական և մանրակրկիտ հետաքննություն»: Նամակում նաև նշվում է, որ այդ խմբերի բացահայտված գործունեությունը անօրինական են և ակնհայտ արտաքին ազդեցության միջոցով հարվածում են ԱՄՆ սահմանադրական կառավարման հիմքերին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |