Թուրքիայի խորհրդարան կրկին 3 հայ պատգամավոր է անցել![]() 2 նոյեմբերի 2015 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում երեք տարբեր կուսակցության հայ ներկայացուցիչ պատգամավորներ են ընտրվել: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր է դարձել Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից՝ Սելինա Դողանը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունից՝ Կարո Փայլանը, գրում է Tert.am-ը: Հայ համայնքի այս երեք ներկայացուցիչներն ընտրվել էին նաև հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Սակայն այդ ժամանակ ոչ մի քաղաքական ուժ չէր ստացել ձայների մեծամասնությունը, իսկ կոալիցիա կազմել չէր հաջողվել։ Այդ պատճառով էլ Թուրքիայում նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություն էր տեղի ունեցել: Նոյեմբերի 1-ին արտահերթ ընտրություններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50%-ը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել: Կուսակցությունը ստացել է 310 մանդատ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |