Հայկական գինին ու խոհանոցը՝ British Guild of Travel Writers-ի ամենամյա ընթրիքին

Հայկական գինին ու խոհանոցը՝ British Guild of Travel Writers-ի ամենամյա ընթրիքին

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի ձեռք բերած հայմանավորվածությամբ՝ British Guild of Travel Writers-ի նոյեմբերի 1-ին Լոնդոնում տեղի ունեցած ամենամյա մրցանակաբաշխությունը զուգակցվել է հայկական թեմայով և գինու համտեսով: Ընթրիքի հատուկ մաս է կազմելու հայկական գինիների համտեսն ու շնորհանդեսը, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամը:

British Guild of Travel Writers ամենամյա ընթրիք-մրցանակաբաշխությանը 2015-ին մասնակցել են մոտ 350 լրագրող, ներառյալ՝ ոլորտում լավագույնի բոլոր հավակնորդները:

Զբոսաշրջության ոլորտում աշխատող բրիտանացի լրագրողների գիլդիան (The British Guild of Travel Writers – BGTW) միավորում է 300 անդամի՝ ուղեցույցների հեղինակներ, լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ, լուսանկարիչներ: Գիլդիան շնորհում է Merit Awards մրցանակը ավելի ոան 30 տարի՝ զբոսաշրջության ոլորտում լավագույն նախագծերի համար:

Մատուցվել են հատուկ ընտրված ուտեստներ՝ բացառապես հայկական խոհանոցից, որոնք պատրաստվել են Հայաստանից մեկնած խոհարարները: Միջոցառումն ուղեկցվել է Արտո Թունջբոյաջյանի կատարումներով և հայկական երաժշտությամբ, ցուցադրվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացնող ֆիլմ, երկիրը ներկայացնող այլ նախաձեռնություններ:

«Լոնդոնյան British Guild of Travel Writers մրցանակաբաշխություն-ընթրիքի շրջանակում հայկական գինու համտեսին, մշակույթի և խոհանոցի շնորհանդեսին մասնակցող 350 հյուրերի մեծ մասը լրագրողներ և գինու մասնագետներ են, որոնց խոսքը եղանակ է ստեղծում հանրային ասպարեզում, և շատ դեպքերում նրանց մեկ դրական արձագանքը շատ ավելին կարող է անել մեր երկրի գինու արտադրության և հայկական ուտեստների ճանաչելիության համար, քան բազմաթիվ գովազդային նյութեր: Ուստի՝ հաջողություն է այս ընթրիք-մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ նման բացառիկ պայմանավորվածությունը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---