Արցախում ականազերծման թեման՝ նախագահի մոտ քննարկմանը![]() 2 նոյեմբերի 2015 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել էLandmine Free Artsakh Campaign նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին և HALO Trust կազմապերպության Հայաստանի ու Արցախի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր: Halo Trust-ը Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության միջոցով Ղարաբաղում վնասազերծել է մոտ 67 000 ական: Սահակյանն ընդգծել է, որ HALO Trust կազմապերպությունը կարևորագույնառաքելություն է իրականացնում հանրապետությունում՝ հավելելով, որ Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության գործուն մասնակցությունն ականազերծման աշխատանքներում պահանջված է ու անհրաժեշտ: Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատերազմից մնացած ականների վնասազերծման ծրագիրը: 2000-ից մինչ օրս ականազերծման աշխատանքներ է իրականացվել 251 հողատարածքում, արդյունքում 27000 հա տարածք պիտանի է դարձել գյուղատնտեսական աշխատանքների համար, հայտնում է «Առավոտը» գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդի վրա հղումով, որն այդ մասին խոսում է «Ղարաբաղ. Խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմում: Լեռնային Ղարաբաղում պատերազմի տարիներին տարածաշրջանի զգալի տարածքներ ականապատվեցին: Ընդհանուր առմամբ ականապատ տարածքների մակերեսը կազմում էր 50 քկմ: Պատերազմական տարիներին լայնորեն օգտագործվել են հակատանկային ականներ, որոնք տեղադրվել են այդ թվում նաև ճանապարհներին ու դրանց եզրերին՝ տրանսպորտի ոչնչացման համար: Չպայթած ականները բազում զոհերի, վիրավորների ու ավերածությունների պատճառ են եղել նաև պատերազմից հետո: Ականապատվել էին նաև ԼՂ բերքատու տարածքներից շատերը, որի հետևանքով բնակչությունը չէր կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Ականների պայթյունների հետևանքով շատ անգամ տրակտորներ ու այլ գյուղտեխնիկա է շարքից դուրս եկել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |