Նախարար. 2016-ին Ստեփանավանի օդանավակայանը կվերաբացվի 2 նոյեմբերի 2015 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2016-ին: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը 2016-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ` պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցին, հայտնում է Tert. am-ը: Նախարարը նշել է, որ արդեն իսկ պայմանավորվածություն կա ռուս գործընկների հետ` ծանր ուղղաթիռների ձեռք բերման շուրջ: «Մենք պայմանավորվել ենք, որ հերթապահություն ենք անելու, ուղղաթիռները այստեղից ծառայություն կիրականցնեն»,-ասաց նա: Նախարարը հավելել է, որ նաև թեթև ուղղաթիռներ են ունենալու, որոնք ստանալու են ռուս, շվեյցարացի և ֆրանսիացի գործընկներից և արդյունքում կունենան նորմալ օդանավակայն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԻՆ նախարարին զեկուցվել է «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ տարածքի կառուցապատման եւ օդանավակայանի վերագործարկման հետ կապված խնդիրների և անհրաժեշտ աշխատանքների մասին։ Նախարար Երիցյանը հանձնարարել է ուսումնասիրել եւ առաջարկներ ներկայացնել հակակարկտային ծառայության համակարգում փոքր ավիացիայի օգտագործման վերաբերյալ։ ՀՀ կառավարության որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այդ ենթակառուցվածքն ունենալու է հատուկ ինքնաթիռներ, որոնք հնարավորություն կտան աղետների ժամանակ օպերատիվ արձագանքել:Օդանավակայանը համատեղ օգտագործվելու է ՀՀ և ՌԴ փրկարար ծառայությունների կողմից: Հայ-ռուսական Հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում արտակարգ իրավիճակների վերացմանը նպաստելու համար։ Կենտրոնը կփոխգործակցի ՄԱԿ-ի, Եվրոպական միության և այլ միջազգային կազմակերպությունների հետ։ Օդանավակայանը գտնվում է Ստեփանավանի կենտրոնից 6 կմ հեռավորությամբ` Սարատովկա գյուղից հարավ ընկած տարածքում: Շենքերի և շինությունների մակերեսը կազմում է մոտ 1150 քմ տարածք, իսկ դրանց օգտագործման համար հատկացված հողատարածքը՝ 61,7 հա: Ընկերությունը 2006 թվականից որևէ գործունեություն չի ծավալել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |