ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ. Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի![]() 2 նոյեմբերի 2015 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծում է պահանջում, ու այդ լուծման որոնումները ձգձգվել են: Համապատասխան հայտարարությամբ, ռուսաստանյան «Խորհրդարանական թերթի» հաղորդմամբ, հանդես է եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում: «Ընդ որում, հակամարտության լուծման ուժային մեթոդ գոյություն չունի, այն կարելի է հանգուցալուծել միմիայն խաղաղ ճանապարհով», - ասել է նա: Անդրադառնալով հայ-ռուսական փոխգործակցության այլ թեմաներին, Մատվիենկոն, մասնավորապես, նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պիտի միավորեն ջանքերը միջազգային հարթակներում: Մատվիենկոն նկատել է, որ այսօր երկու երկրների օրենսդիրներն աշխատանքներ են տանում ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում գործող օրենսդրության կատարելագործման նպատակով: Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցով է գտնվում Հայաստանում նոյեմբերի 2-3-ին: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |