Ադրբեջանի ընդդիմություն. Ընտրություններն ամենաամոթալին էին երկրի պատմության մեջ![]() 2 նոյեմբերի 2015 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համարել է «ամենաամոթալին Ադրբեջանի պատմության մեջ»: «Դեռևս մինչ ընտրությունը հայտնի էր, որ դրանք ազատ ու արդար չեն լինելու: Ազգային խորհուրդն այդ մասին զգուշացրել էր: Բռնաճնշումների միջավայրն առկա էր նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում: Ընտրական հանձնաժողովները գտնվում էին իշխանությունների վերահսկողության տակ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ, Tert.am-ին հղումով գրում է Contact.az-ը։ Նշվում է նաև, որ օրենքի զանգվածային խախտումների պատճառով մոտ 500 թեկնածու հանվել է ընտրարշավից: Ընդդիմադիր ուժի տվյալներով՝ իրականում ընտրողների մասնակցությունը չի գերազանցել 10%-ը: «Կառավարությունը նախապես ձևավորված խմբերի ու «կարուսելների» միջոցով արհեստականորեն բարձրացրել է մասնակցության ցուցանիշը: Կասկած չի հարուցում այն, որ նախապես կազմված է եղել այն անձանց ցանկը, որոնք պետք է պատգամավոր դառնան: Սակայն ժողովրդի ու միջազգային հանրության աչքին դրանք ոչ թե ընտրված, այլ նշանակված պատգամավորներ են», -ասված է հայտարարության մեջ: Կառույցը նշել է, որ նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը, կեղծված են և լեգիտիմ չեն։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության անդամները միակարծիք չեն ընտրությունների գնահատականի վերաբերյալ, գրում է Panorama.am-ը: ԵԽԽՎ պաշտոնական հաղորդագրության մեջ դիտորդները նոյեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները համարել են համարժեք, որը «ընդհանուր առմամաբ համապատասխանել է միջազգային չափանիշներին»։ Սակայն այս գնահատականների հետ համաձայն չեն պատվիրակության 3 անդամ, ովքեր տարածել են առանձին հայտարարություն՝ Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ։ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատգամավորներ Ֆրենկ Շվաբեի և Ուտե Ֆինք-Կրամերի, Իռլանդիայի պատգամավոր Մայքլ ՄքՆամարայի ներկայացրած գնահատականում պատգամավորները նշում են, որ ցավում են, որ չեն կարող այս ընտրությունները համարել քայլ առաջ՝ դեպի ժողովրդավարական, ազատ և արդար ընտրություններ։ «Թեև ընդունում ենք այս ընտրությունների տեխնիկական և կազմակերպչական ձեռքբերումները, երկրում տիրող իրավիճակը՝ կապված քաղաքական ազատությունների, ազատ արտահայտման և լրատվամիջոցների, հավաքների ազատության հետ, չի ապահովում ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար պայմաններ։ Նախընտրական շրջանը նշանավորվեց մարդու իրավունքների վատթարացմամբ, որը էական նախապայման է ազատ և ժողովրդավարական ընտրությունների համար»,-նշվում է հայտարարության մեջ։ Պատգամվորները նշում են, որ առավել ինտենսիվացել է լրագրողների և քննադատական կարծիք հայտնողների չհիմնավորված և ընտրովի քրեական հետապնդումները, մեծացել են կառավարությանը քննադատող ՀԿ-ների աշխատանքի խոչընդոտները։ Անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մի քանի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Լեյլա Յունուսը, Արիֆ Յունուսը, Ինթիգամ Ալիևը և Ռասուլ Ջաֆարովը, ներկայումս բանտարկված են։ Նշվում է, որ Ադրբեջանում խոսքի ազատությունը, ներառյալ մամուլի ազատությունը արդեն վաղուց մտահոգության առարկա են ազգային և միջազգային դիտորդների մոտ, ինչն առավել է վատացել։ Մտահոգություն է հայտնվում նաև, որ կանխվեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի երկարաժամկետ դիտորդների կողմից Ադրբեջանում ընտրությունների դիտարկումը։ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ինչպես գրում է Trend-ը, ընտրողների մասնակցությունը կազմել է 55,7 տոկոս: Քվեարկել է 2,89 մլն ընտրող, ինչը 6 տոկոսով ավելի է, քան նախորդ ընտրությունները: Ընտրությունները բոլոր տեղամասերում համարվել են կայացած: Իշխող «Ենի Ադրբեջանը» հաղթել է 125 ընտրատարածքից 71-ում: Կարդացեք նաև՝ Ընտրություններն Ադրբեջանում. Իշխող կուսակցությունը հաղթում է լուրջ ընդդիմության բացակայության պայմաններում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |