ԿՀ-ն բաշխել է Սահմանադրության հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների պաշտոնները![]() 2 նոյեմբերի 2015 - 19:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրական հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն նոյեմբերի 2-ին գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015-ի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողոների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կստանա 888-ական,«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)` 621-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը (ՀԱԿ)` 155-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ)` 111-ական, «Օրինաց Երկիր» կուսակցությունը (ՕԵԿ)` 111-ական, «Ժառանգություն» կուսակցությունը (ԺԿ)` 111-ական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ: Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական հանձնաժողով կարող են ներկայացնել 2015-ի նոյեմբերի 6-ից 11-ը` մինչև 18:00-ն: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»: Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |