ԱՄՆ-ն մտահոգված է խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Ադրբեջանում ստեղծված իրավիճակով![]() 3 նոյեմբերի 2015 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել նոյեմբերի 1-ի Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն: Հայտարարության մեջ ափսոսանք է հայտնված, որ Ադրբեջանը թույլ չի տվել մասնակցել ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների առաքելությանը: Այդ պատճառով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի կարողացել հետևել ընտրությունների ընթացքին: «Առանց դրա մենք չենք կարող ասել`արդյո՞ք Ադրբեջանն առաջընթաց գրանցել է ընտրությունների անցկացման վերաբերյալ նախորդ դիտողությունների մասով, որտեղ նշված էին հիմնական քաղաքացիական ազատությունների սահմանափակումներն ու նախանշված են խնդիրների լուծման ուղիները»,-հայտարարել է Թրյուդոն: Հայտարարության մեջ ասվում է, որ Պետդեպը մտահոգություն է հայտնել երկրում քաղաքական սահմանափակումների վերաբերյալ, և կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել իր ստանձնած միջազգային պարտավորությունները խոսքի ազատության, հավաքների, ԶԼՄ-ների ազատության ոլորտում, ինչպես նաև կոչ է անում աշխատել ԵԱՀԿ հետ, այդ թվում նաև ԺՀՄԻԳ-ի: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ինչպես գրում է Trend-ը, ընտրողների մասնակցությունը կազմել է 55,7 տոկոս: Քվեարկել է 2,89 մլն ընտրող, ինչը 6 տոկոսով ավելի է, քան նախորդ ընտրությունները: Ընտրությունները բոլոր տեղամասերում համարվել են կայացած: Իշխող «Ենի Ադրբեջանը» հաղթել է 125 ընտրատարածքից 71-ում: Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համարել է «ամենաամոթալին Ադրբեջանի պատմության մեջ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |