Gallup. Հարցվածների 47%-ը չի մասնակցի սահմանադրական հանրաքվեին, 11%-ը՝ չի կողմնորոշվել

Gallup. Հարցվածների 47%-ը չի մասնակցի սահմանադրական հանրաքվեին, 11%-ը՝ չի կողմնորոշվել

PanARMENIAN.Net - Gallup Internatiоnalասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից սեպտեմբերի 10-21-ը անցկացված հարցումների համաձայն սահմանադրական հանրաքվեին մասնակցելու ցանկություն են հայտնել հարցվածների 42%-ը, չեն մասնակցի՝ 47%-ը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 11%-ը, հայտնում է Tert.am-ը:

Ինչպես հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրել է Gallup Internatiоnal ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, նրանք, ովքեր պատրաստվում են մասնակցել հանրաքվեին պատասխանել են հարցին՝ կողմ են, թե դեմ սահմանադրական փոփոխություններին։

«Այսպիսով, սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել 29.1%-ը, դեմ՝ 26.1%-ը։ Հարցին դժվարացել է պատասխանել 44%-ը»,- ասաց նա։

Հարցումներին մասնակցել է 1105 մարդ, հարցումներն անցկացվել են ՀՀ-ի տարածքում։

Ինչպես տեղեկացրեց Արամ Նավասարդյանը, առաջիկայում կներկայացնեն հոկտեմբերին անցկացված հարցումների արդյունքները, իսկ մինչև հանրաքվեն ևս մեկ հարցում կանցկացնեն։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---