Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը հիմնանորոգվում է ու արդիականացվում 3 նոյեմբերի 2015 - 18:01 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվում է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լայնածավալ հիմնանորոգումը և արդիականացումը: Հիմնովին վերանորոգվում են 1973-ին կառուցված շենքի երեք մասնաշենքը (4958 քմ): Հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկում են շենքի վերահատակագծում, ուժեղացում, էվակուացիոն աստիճանների կառուցում, ինչպես նաև հարկի ավելացում կենտրոնական մուտքի հատվածում: Նորոգվել են աստիճանները, փոխվել են դռներն ու պատուհանները, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու համակարգերը, տեղադրվել են օդափոխության և հակահրդեհային ջրային համակարգեր, ընթացքում է հակահրդեհային ազդանշնային և տեսահսկողության համակարգերի տեղադրումը և նոր տանիքի կառուցումը: Թեքահարթակների կառուցումն ու վերելակի տեղադրումը ոչ միայն հնարավորություն կտան հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ուսանել այստեղ, այլև կդյուրացնեն սաների տեղաշարժը կրթօջախի ներսում: Իսկ նոր կառուցվող բեմահարթակը ժամանակակից որակ կհաղորդի համերգասրահին: Ներքին բակում կարդիականացվի լուսավորությունը, կտեղադրվեն տաղավարներ ու նստարաններ, ինչը դպրոցի շրջակայքը հարմարավետ ու գեղեցիկ դարձնելուց բացի, այլև առավել գրավիչ պայմաններ կստեղծի ուսման և ժամանցի համար: Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հարապետության դեսպանությունն էլ իր ներդրումն է ունեցել ծրագրում` $10.000 արժողությամբ երաժշտական գործիքներ նվիրաբերելով մասնագիտական դպրոցին: Նախորդ տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամը տարբեր ծրագրերով աջակցել է այս կրթօջախին: 2011-ին հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի հովանավորությամբ հիմնվել է աուդիո-վիզուալ լաբորատորիա` անհրաժեշտ սարքավորումներով, ձայնադարանով ու երաժշտական գործիքներով: Վերանորոգումից հետո մասնագիտական այս սենյակը կգործի արդիականացված պայմաններում: 2012-ին էլ Հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմինը աջակցել է դպրոցի կահավորմանը: 2014-ին կրթօջախը տոնեց հիմնադրման 75-ամյակը: 1939-ին հիմնված դպրոցում այսօր ուսանում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր հանրակրթականին զուգահեռ բարձրակարգ երաժշտական կրթություն են ստանում դպրոցում: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հարուստ ավանդույթներով այս կրթօջախն անվանել է երաժիշտների դարբնոց: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով` տասնամյակներ շարունակ իրենց սաները մասնակցում են ազգային ու միջազգային մրցույթներին, շատերն էլ հաջողությամբ հանդես են գալիս համաշխարհային բեմերից: Պատահական չէ, որ դպրոցում գործող սիմֆոնիկ և փողային նվագախմբերին, ջութակահարների անսամբլին, երգչախմբին համալրելու է եկել ջազ-բենդը: Տնօրենը հպարտությամբ նշում է, որ դպրոցի հիմնը հեղինակել է դպրոցի սան Ալեքսանդր Հարությունյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |