ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը՝ Եվգենի Կասպերսկուն 3 նոյեմբերի 2015 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2015-ի մրցանակը շնորհվելու է «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկուն: Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին տեղեկացրել է նախագահի աշխատակազմի ղեկավար, միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ առաջին անգամ է մրցանակը տրվում Ռուսաստանի ներկայացուցչի: Նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ ընտրությունը բարդ է եղել, քանի որ թեկնածուները մի քանիսն էին: Նա նաև տեղեկացրեց, որ Եվգենի Կասպերսկին Հայաստան է գալու նոյեմբերի 16-18-ը՝ իր հինգ հոգանոց թիմի և տիկնոջ հետ, գրում է Tert.am-ը: Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Սարգսյանի խոսքով՝ նախագահի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ամեն տարի շնորհվող մրցանակը նպատակ ունի ընդգծելու ՀՀ-ի համար ՏՏ ոլորտի կարևորությունը և այն ակնկալիքները, որ ունի Հայաստանը ոլորտի առաջընթացի և զարգացման համատեքստում: Նա ընդգծել է, որ այս ոլորտում կրթություն ստացած երիտասարդները հեշտությամբ և արագ գտնում են իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք և կարողանում են իրենց մասնագիտական աճը ապահովել՝ ներազդել ՀՀ տնտեսական զարգացման և առաջընթացի վրա: Մրցանակաբաշխության հովանավոր՝ ՎիվաՍել-ՄՏՍընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ նշել է, որ ծրագրի իրականացման 6 տարիների ընթացքում կատարել են 125 մլն դրամի ներդրում, քանի որ մեծ կարևորություն են տալիս մրցանակաբաշխությանը: «Այն ամրագրում է կապը Հայաստանի ու այն համաշխարհային մասնագետների միջև, որոն գալիս են Հայաստան ու ստանում մրցանակը», - ասել է նա: Մրցանակն առաջին անգամ շնորհվել է 2009-ին: Յուրաքանչյուր տարի այն շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանուն բնույթ ունեցող զարգացումների: Մրցանակին առաջին անգամ արժանացել է «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Քրեյգ Բարրետը, երկրորդ դափնեկիրը՝ Apple Computer կորպորացիայի հիմնադիր դոկտոր Ստիվ Վոզնիակը, երրորդ դափնեկիրը՝ Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ դոկտոր Ֆեդերիկո Ֆաջինը, չորրորդ դափնեկիրը՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն դոկտոր Ցուգիո Մակիմոտոն: Նախորդ տարի մրցանակը տրվել է «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |