Թուրքիայում ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով ԻՊ 9 գրոհային է ձերբակալվել![]() 4 նոյեմբերի 2015 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման 9 գրոհային է ձերբակալվել Սիրիային սահմանակից Գազինատեպ գավառում, հայտնում է Sabah թերթը: Ըստ տեղական իշխանությունների, գրոհայինները հարձակումներ էին նախապատրաստում Ստամբուլում քաղաքական կուսակցությունների գրասենյակների վրա` մահապարտ ահաբեկիչների օգնությամբ: Առգրավվել է մոտ 9 կգ տրոտիլ, 4 նռնակ, պայթուցիկ սարքեր, մահապարտի գոտի, չորս ատրճանակ և 2 հրացան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայտնվում է նաև, որ պատվիրատուները գտնվում են Սիրիայում: Վերջին շրջանում ԻՊ գործունեությանը մասնակցության կասկածանքով արդեն մոտ 70 մարդ է ձերբակալվել Թուրքիայում: Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով 97 մարդ է զոհվել, 246-ը` վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |