Վարչապետ. Նպատակ ունենք ՀՀ-ում կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորել![]() 4 նոյեմբերի 2015 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունում նոյեմբերի 4-ին շարունակվել են Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները` մշակված ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Կառավարության նպատակը Հայաստանում երկարաժամկետ կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելն է: Նա կարևորել է պատասխանատու գերատեսչությունների համատեղ աշխատանքը և հանձնարարել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը լրամշակել ներկայացված փաստաթուղթը՝ հաշվի առնելով հնչած առաջարկությունները: Արծարծվել են Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ: ՀՀ վարչապետ հովիկկ Աբրահամյանը 2015-ի հունիսին հայտարարել է, թե Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հետ Կառավարությունը պատրաստել է 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդրվի լայն մասնագիտական և հանրային քննարկման: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |