Մոտ 700 ուսանող բարձրագույն կրթություն է ստանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ![]() 4 նոյեմբերի 2015 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Խոցելի խմբի ուսանողները հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում են հայտնվել 2011 թվականից: «Կրթական հիմնադրամ» նախագծի շահառու են դարձել տարբեր բուհերում լավ առաջադիմությամբ սովորող՝ հատուկ կարիքներով, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող ուսանողները: Թիրախային այս խմբին աջակցելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև օրս հատկացրել է շուրջ 600 մլն դրամ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Հաղթահարելով ընտանիքի սոցիալական բեռի հոգեբանական արգելքը՝ ավելի քան 700 շահառու լիարժեք ներառվել է կրթության գործընթացում: Նրանցից 53-ը ծրագրից օգտվել է չորս տարի շարունակ և ավարտել է բուհը՝ստանալով բակալավրի աստիճան: «Կրթությանն աջակցությունը կարևոր և պատասխանատու մոտեցում է: Այստեղ ներդրումներ իրականացնողներից պահանջվում է համբերություն՝ արդյունքը տեսնելու և գնահատելու համար: Հոգատարությունը կորպորատիվ մշակույթ է: Երկարաժամկետ այս ծրագրով մենք ձգտել ենք խրախուսել կրթվելու ցանկությունը և այսօր արդեն ունենք արդյունք: Խելացի մասնագետների առկայությունը թույլ կտա զարգացնել երկրի տնտեսությունը և լինել մրցունակ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևոր է համարում մասնագիտացման հարցում երիտասարդներին խրախուսելու և զարգացման հնարավորությունը բոլորին հասանելի դարձնելու ջանքերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |